/PanARMENIAN.Net/ 15.06.2009 - Միացյալ Նահանգները լիովին սատարում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ ամեն ինչ անում են ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան: «Այդ երկու գործընթացները պետք է միմյանցից անկախ ընթանան: Հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները զուգահեռ են ընթանուն, թեեւ տարբեր արագությամբ»,-ասել է ամերիկացի դիվանագետը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա, ըստ Բրայզայի, դա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւոր տարր է: «Սահմանի բացումը պետք է տեղի ունենան որոշակի քայլերից հետո, որոնք կձեռնարկեն կողմերը»,-ասել է Մեթյու Բրայզան:
Monday, June 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment