Առավոտ» 13-6-2009- «Այս տարվա 1-ին եռամսյակում, նախորդ տարվա համեմատությամբ, արձանագրվել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճ՝ 2, 8%-ով»,- այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Վիճակագրական տվյալների համաձայն, գրեթե ամեն տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների 62%-ը սփյուռքահայեր են: Մ. Ապրեսյանի խոսքերով, չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամին եւ համաշխարհային զբոսաշրջության կենտրոնների կանխատեսումներին՝ այս տարի Հայաստանում զբոսաշրջիկների մեծաքանակ այցելությունների ակնկալիքներ կան. «Եթե 2008-ին Հայաստան այցելողների թիվը կազմել է 558 հազար, ապա այս տարվա 1-ին եռամսյակի տվյալները վկայում են տարեվերջին զբոսաշրջիկների աճի մասին»:
Մ. Ապրեսյանի հավաստմամբ, ճգնաժամի պարագայում, Հայաստանում այս տարի հյուրանոցային եւ զբոսաշրջությանն առնչվող ոլորտներում այցելուների համար կգործեն որոշակի զեղչեր:
Մ. Ապրեսյանը կարեւորեց նաեւ զբոսաշրջության այլընտրանքային ձեւերի զարգացումը: Նրա ներկայացմամբ, հատկապես վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվում Հայաստանում առողջարանային, գյուղական, արկածային, ձմեռային եւ զբոսաշրջության այլ ձեւերը զարգացնելու ուղղությամբ:
Մ. Ապրեսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարեվերջին պատրաստ կլինի Հայաստանը ներկայացնող փաստավավերագրական ֆիլմը, որի նկարահանման համար ծախսվել է 225 հազար եվրո: Նախատեսվում է ֆիլմը ցուցադրել արտասահմանյան մի շարք երկրներում:
ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Monday, June 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment