A1+- 15-6-2009-ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել բենզինի շուկայում:
Հանձնաժողովի մասնագետների անցկացրած մոնիտորինգով պարզվել է, որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերության կողմից իրացվող բենզինի գները բարձրացել են եւս 20 դրամով (վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ' 20-ական դրամով): Այդպիսով «պրեմիում» տեսակի բենզինի գինը հասել է 370 դրամի: Միաժամանակ, շուկայում սպասումներ են ստեղծել' հետագա թանկացումների առնչությամբ:
Ուշագրավ է, որ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունը վերջերս' 2009 թ. հունիսի 10-ին Հանձնաժողովին տեղեկացրել էր, թե ապրիլի 1-ից դադարեցրել է գործունեությունը, եւ որ նույն տարվա ապրիլի սկզբներից բենզին եւ դիզվառելիք է ներկրվում եւ իրացվում նոր ընկերության' «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից: Դա այն դեպքում, երբ «Քաղ Պետրոլ Սերվիսը» ՀՀ Կառավարության հայտարարած պետական գնումների' այս տարվա երկրորդ եռամսյակի բենզինի մատակարարման մրցույթում հաղթող է ճանաչվել եւ շարունակել է գործունեությունը:
Շուկայի մյուս գերիշխողի' «Ֆլեշ» ընկերության կողմից իրացվող բենզինի գինը այսօր չի փոխվել, իսկ մինչ այդ տեղի ունեցած թանկացումները Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, տեղավորվում են միջազգային շուկայի զարգացումների շրջանակներում (ամեն դեպքում, ուսումնասիրությունը շարունակվում է):
Monday, June 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment