«ԱԶԳ», 16-06-2009- Անգլիական, ամերիկյան զենք եւ նավթ արտադրող խոշոր 5 ընկերություններ քարոզչություն են տարել ԱՄՆ-ի Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւի վավերացման դեմ: Իրենց այս գործունեությունը նրանք գաղտնի են պահել` վախենալով հասարակական կարծիքից: Ինչպես «Նյու Յորք թայմսն» է տեղեկացնում, մեկ անգլիական եւ չորս ամերիկյան ընկերությունները հայկական բանաձեւի դեմ հանդես գալու եւ այլ ծրագրերի քարոզչության համար ծախսել են 14 միլիոն ԱՄՆ դոլար: Այս ընկերությունները զենք են վաճառում Թուրքիային: Իրենց քարոզչության մեջ ընկերությունները նշել են, թե հայկական բանաձեւի վավերացումը դեմ է ԱՄՆ-ի ազգային շահերին, այս տեղեկությունը ավելի մանրամասն կարդացեք «Ազգի» վաղվա համարում:
Tuesday, June 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment