Tuesday, June 16, 2009

Ինչո՞ւ են տղամարդիկ ավելի հաճախ մահանում քաղցկեղից

Tert.am. 15-6-2009- Տղամարդիկ ավելի հաճախ են քաղցկեղից մահանում, քան կանայք։ Պատճառն այն է, որ տղամարդկանց շրջանում ավելի տարածված է այն միտումը, որ իրենք ուշադրություն չեն դարձնում հիվանդության ախտանշաններին և վարում են անառողջ կենսակերպ։ Նման կարծիք են հայտնել National Cancer Intelligence Network-ի հետազոտողները։ Ինչպես հայտնում է The Times-ը, պրոֆեսոր Դեյվիդ Ֆորմանի կարծիքով՝ երկար տարիների ընթացքում չի հաջողվել գտնել կենսաբանական պատճառները, որոնց բերումով տղամարդիկ ավելի շատ են հակված քաղցկեղի հիվանդություններին, քան կանայք։ Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց ավելի քան 70%-ը կարող է մահանալ քաղցկեղից, իսկ ավելի քան 60%-ի մոտ կարող է զարգանալ քաղցկեղային հիվանդությունը։ Նշենք, որ հետազոտությունը նաև ցույց է տվել, որ տղամարդկանց մոտ մահացության նման բարձր ցուցանիշի պատճառը վատ սովորություններն են։ Տղամարդիկ ավելի քիչ են հակված կենսակերպը փոխելուն, ինչը կարող էր նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Բացի այդ, նրանք ավելի քիչ են դիմում բժիշկների օգնությանը։ Իսկ հիվանդության զարգացման վերջին փուլի ախտանշաններն ավելի բարդ է բուժել։

No comments: