HayInfo-15-6-2009- Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված հազարավոր հայերի իրավունքների և շահերի պաշտպանության հարցերը քննարկեց «Հուշամատյան» իրավապաշտպան, պատմալուսավորչական և բարեգործական ընկերության վարչության անդամների և խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպմանը, երկուշաբթի տեղեկացնում է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հանդիպմանը մասնակցեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, պատգամավորներ Գոհարիկ Ենոքյանը և Վիկտոր Դալլաքյանը:Ողջունելով հյուրերին` Հայաստանի խորհրդարանի նախագահը նշեց, որ հունիսի 14-ին լրացավ 1949թ. ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված հազարավոր հայ ընտանիքներին Ալթայի երկրամաս աքսորելու 60 տարին:Նա նշեց, որ 1955թ. ի վեր ԽՍՀՄ-ը փորձեց վերականգնել նրանց իրավունքները, իսկ 1994թ. արդեն նորանկախ Հայաստանն ընդունեց օրենք, որով փորձեց որոշ արտոնություններ տրամադրել բռնադատվածներին: Աբրահամյանը հայտնեց իր հյուրերին, որ ստացել է նրանց նամակը և տեղյակ է, թե ինչ իրավիճակ է տիրում բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ:Նա կարևորեց այդ խնդրի շուրջ ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Գոհարիկ Ենոքյանի և Վարդան Բոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն ուղարկվել է կառավարություն և ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողով:Խոսնակը շեշտեց, որ նման երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի ստեղծել հանրության և բռնադատվածների շահերին լավագույնը համապատասխանող օրինագիծ:
Tuesday, June 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment