Saturday, June 13, 2009

ԼՂՀ-ում տնտեսական իրավիճակն առավել բարվոք է, քան Հայաստանում

/PanARMENIAN.Net/ 12.06.2009 - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական իրավիճակն առավել բարվոք է, քան Հայաստանում: Գրանցվել է 18-տոկոսանոց տնտեսական աճ եւ 60-տոկոսանոց աճ սեփական եկամուտների ոլորտում»,-հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ինչպես նշել է Բագրատյանը, իր վերջին այցի ժամանակ նա հանդիպել է ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ եւ համոզվել է, որ Ղարաբաղում գործնականում բացակայում են ստվերային տնտեսությունն ու կաշառակերությունը, քանի որ այնտեղ բոլորովին այլ մոտեցում է եւ այլ ղեկավարում: ԼՂՀ-ն բոլորովին այլ կեպ է դիտարկում որոշ կարեւոր հարցեր: «Այնտեղ ձեւավորվել է հարկերի կառավարման ու հավաքագրման շատ կայուն ու զարգացող համակարգ, ինչի շնորհիվ հարկահավաքությունը հասնում է գրեթե 100 տոկոսի»,-ասել է նա: Ըստ Հ.Բագրատյանի, Հայաստանի տնտեսական աճի փաստը կորցնում է նշանակությունը, եթե հաշվի առնենք արտահանման փոքր ծավալները: «Հայաստանի կառավարությունը սովորելու շատ բան ունի Ղարաբաղից»,-հայտարարել է նա:

No comments: