Tuesday, September 22, 2009

Պաշտոնը կորցնելուց ավելի վատ բան չկա. Վարդան Օսկանյանի մասին

Tert.am – 22-9- 2009- Պաշտոնը կորցնելուց ավելի վատ բան չկա: Այսպես է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը մեկնաբանել Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Օսկանյանը հայտարարել էր, թե երկրի իշխանությունները դիվանագիտական պարտություն են կրում: «Ես շատ լավ եմ հասկանում պարոն Օսկանյանի հոգեվիճակը»,- նշել է Շարմազանովը: Նա ընդգծել է, որ նախկին արտգործնախարարի կողմից առավել կոռեկտ կլիներ, եթե վերջինս ավելի զուսպ արտահայտվեր իր գործընկերոջ վարած քաղաքականության վերաբերյալ: «Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը տալիս է իր պտուղները: Աշխարհը լրիվ այլ աչքերով է նայում Հայաստանին»,- հայտարարել է Շարմազանովը` հավելելով, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ դեռևս չի եղել, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Ռուսաստանը միասնական կարծիք ունենային այս հարցում: «Եթե Օսկանյանին թվում է, թե ինքը ավելի հայրենասեր է, քան այսօրվա արտգործնախարարը, նա չարաչար սխալվում է: Մարդկանց գործունեությունը չափվում է արյդունքներով և նրանց իրականացրած գործերով»,- եզրափակել է Շարմազանովը:

No comments: