Wednesday, September 23, 2009

Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական պլյուսներն ու մինուսները

Panorama.am -22-9-2009- Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ի մի բերեց սպասվելիք հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական առավելություններն ու թերությունները: «Եթե մենք դիտարկենք անցյալ տարվա առևտրատնտեսական հարաբերություններում արտահանված և ներմուծված ապրանքների համամասնությունները, ապա թուրքական ծագում ունեցող ապրանքներ Հայաստան են ներկրվել 269 մլն դոլարի չափ, իսկ արտահանվել են մեր երկրից` 1,8 մլն դոլարի»: Այս իրավիճակն էլ մտահոգում է հայրենական ապրանք արտադրողներին, քանի որ սովորաբար երկրների միջև առևտրական կապեր հաստատելիս ձեռք է բերվում որոշակի պայմանավորվածություն, որքան ապրանք ներկրվում է, հարկավոր է կարողանալ նույնքան էլ արտահանել: Թուրքական իշխանությւոնները մեծ հնարավորություններ են տալիս իրենց արտադրողներին, այսպիսով նրանց արտադրանքն արդյունքում լինում է դեմփինգային, ինչը հատկապես մեր արտադրանքի հետ մրցակցության պայմաններում շահեկան վիճակում է հայտնվում, քանի որ ինքնարժեքից էլ ցածր գներով է մեր շուկայում վաճառքի հանվում: Հայրենական արտադրողների հիմնական մտահոգությունները հենց այս է, երբ դրսի` այս դեպքում թուրքական արտադրանքը, գտնվում է անհամեմատ շահեկան դիրքերում: Մեր արտարդանքներից հատկապես մրցունակ կարող է լինել թուրքական շուկայում ըստ բանախոսի հրուշակեղենը: «Մենք էլ պատրաստվում ենք մեր մոտեցումները կառավարությանը ներկայացնել, որ տեղական շուկան պետք է հնարավորինս պաշտպանել` մեր արտադրողի ապրանքն իրացնելու համար: Մեր տեղական շուկան անցյալ տարի կարողացել է 7,5-8 մլրդ դոլարի ապրանք իրացնել, հարկավոր է խթանել տեղական արտադրանքը, դարձնել այն ավելի մրցունակ»,-նկատում է Վ. Սաֆարյանը: Նոր մարտահրավերները պահանջում են, որ մեր կառավարությունը վերանայի իր վարած տնտեսական քաղաքականությունը: «Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություների վերականգնումը ազդակ կլինի, որ մենք հասկանանք, թե ինչ բացթողումներ ենք ունեցել այս բնագավառում: Եթե վերջին 6-7 տարիներին պետությունը կարողանանր մասնակցել արտաքին առևտրին, թեկուզ ներկրվող ապրանքների մեջ 10%մասնակցություն ունենալով: Օրինակ անցյալ տարվա կտրվածքով, երբ 4,4 մլրդ դոլարի ապրանքներ ենք ներկրել, ապա եթե վերջինիս 10 %-ը պետությունը ներկրեր, կունենար 5%-ի սահմաններում առևտրային կապիտալ, այն կկազմեր 20-25 մլն դոլարի սահմաններում գումար, որը կարելի էր որպես ներդրում վերադարձնել հայրենական արտադրանքի մեջ»,-ասաց բանախոսը: Անցյալ տարվա կտրվածքով մեր արդյունաբերությւոնը ՀՆԱ-ում կազմել է 22-23%, ինչը շատ ցածր է, եթե համեմատելու լինենք խորհրդային տեղական արտադրության հետ, ապա ՀՆԱ-ում ներքին արդյունաբերությունը եղել է 66,7%: Հարկավոր է վերականգնել մեր արդյունաբերությունը, ինչի համար էլ անհրաժեշտ է նոր հայեցակարգի մշակում: Այս ուղղությամբ Հայրենական ապրանք արտադրողների միությունն արդեն քայլեր է կատարում: Սակայն այս ողջ գործընթացներում կա մի դրական կողմ, այն է մեր արտադրանքը, կկարողանա դուրս գալ արտաքին շուկա` տարանցման ևս մի ճանապարհի բացման արդյունքում:

No comments: