PanARMENIAN.Net/ 16.10.2009 - Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատման արդյունքում Հայաստանը զբաղեցրել է 10-րդ տեղը, լրագրողներին է հաղորդել ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը: «Գնահատման արդյունքում Եվրոպայի Խորհրդի 29 երկրների թվում Հայաստանը գրավել է 10-րդ տեղը»,-ասել է նա:
Ընդ որում, ըստ նրա, այդ ցուցակը գլխավորում է Սլովենիան, նրան հաջորդում են Կիպրոսը, Հունգարիան, մերձբալթյան երկրները: Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա նրանք զիջում են Հայաստանին այդ ցուցանիշով: Մասնավորապես, Ռուսաստանը 13-րդն է, Ուկրաինան` 20-ը, նրան հաջորդում է Վրաստանը, Ադրբեջանը 25-րդ տեղում է: Իսկ այնպիսի երկրներն, ինչպիսիք են Սերբիան, Մակեդոնիան, Չերնոգորիան, չեն գնահատվել:
Միեւնույն ժամանակ Ազատյանը հավելեց, որ Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի հաշվետվության համաձայն Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել, մեր երկրի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը բարձր գնահատականներ է ստացել: Արձանագրվել է Հայաստանի Հանրապետության էական առաջընթացը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի իրավական, ֆինանսական եւ իրավապահ ոլորտներում, ինչպես նաեւ՝ արդյունավետության բարձրացումը կանխարգելիչ միջոցառումներում: Ըստ միջազգային չափանիշներին համապատասխանության, 6 հանձնարարականներին Հայաստանը համապատասխանում է լիովին, 20-ին` հիմնականում, 17-ին` մասնակի, իսկ 5 հանձնարարականներով չի համապատասխանում միջազգային չափանիշներին եւ եւս մեկ հանձնարարական կիրառելի չէ Հայաստանի ֆիանսական համակարգի համար:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment