Saturday, October 17, 2009

Դաշնակները կրկին խոսում են հարձակման մասին

Tert.am. 16-10-2009- Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտ կայացավ դաշնակցականների հանրահավաքը: Այս հանրահավաքի մասնակիցների թիվը կրկնակի նվազել էր նախորդի հետ համեմատ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ իր ելույթը սկսեց ցավակցությամբ. «Որովհետև մեզ չհաջողվեց կոտրել այդ չարաբաստիկ ստորագրությունը, որն այդ փաստաթղթի տակ դրվեց: Իմ մյուս ցավակցությունը ուղղված է մեր իշխանություններին, որոնց այսպես ճզմել են, և ցավակցությունս արտաքին գործերի նախարարին, որ ինչ-որ միջզագային չինովնիկի թույլ է տալիս թշերին խփել, ոնց որ փոքրիկ երեխայի, որին խաբել են ու ստորագրել են տվել ինչ-որ մի թուղթ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Այնուհետև Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իրենք անցնում են գրոհի ու հարձակման` այդպես էլ չմանրամասնելով, թե ինչպես են պատրաստվում այդ հարձակումն իրականացնել և ում դեմ եմ գրոհում: Հանրահավաքի մասնակիցներին շատ էր վրդովվեցրել վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ իրենք պատասխանատու ենք երեք միլիոն բնակչության առջև: Այս կապակցությամբ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասաց, որ այդ Արձանագրությունները 12 միլիոն մարդկանց արժանապատվության, ճակատագրի և իրավունքների մասին է: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ, իր հերթին, նշեց. «Ես հասկանում եմ, որ Թուրքիայի հետ մենք հիմա փորձում ենք բարեկամանալ, բայց չեմ հասկանում այն հրճվանքը, որն ուներ Սերժ Սարգսյանը և իր դելեգացիան, երբ մերոնց գոլ խփեցին: Այսինք տպավորություն ունեմ , որ այդ մարդիկ գտնվում են բարեկամական երկրում»: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, խոսելով նախապայմաններրի մասին, ասաց, որ ԼՂ հարցն առկա է հայ-թուրքական Արձանագրություններում, ինչն ապացուցում է այն, որ ստորագրման ժամանակ այնտեղ են եղել համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները: Բանախոսը ցավով է նշել, որ այս ամենի վերաբերյալ Ղարաբաղը լռում է: Նշենք նաև, որ ելույթներից ժողովդրի մոտ առաջացած ոգևորութունը մեծ չէր, և նրանք ակտիվ բղավում էին միայն, երբ ելույթ ունեցողները բղավում էին «Ո'չ»:

No comments: