
/PanARMENIAN.Net/ 26.10.2009- Հոկտեմբերի 27-ին ժամը 11.20-ին Ազգային ժողովի այգում տեղի կունենա 1999 թ¬ հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ` ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
No comments:
Post a Comment