Saturday, October 3, 2009

ԻՐԱՔՑԻ «ԿՈՇԻԿԱՆԵՏԸ» ՆՈՐ ՀԵՏՆՈՐԴ ՈՒՆԻ

«Առավոտ» 2-10-2009- Երեկ Ստամբուլում թուրք ուսանողներից մեկը իր կոշիկը նետել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Դոմինիկ Սթրոսս-Կանայի վրա: «Reuters»-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Սթրոսս-Կանայի՝ Ստամբուլում բուհի ուսանողների առջեւ ելույթ ունենալու պահին: Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ուսանողին դուրս բերել դահլիճից, բայց մինչ այդ վերջինիս հաջողվել է մի քանի անգամ բղավել՝ «ԱՄՀ-ի գող, կորիր այստեղից»: Ուսանողի կոշիկը, իհարկե, թիրախին չի կպել, բայց հիմնադրամի տնօրենը միջադեպից հետո լքել է համալսարանը: Նա Ստամբուլում էր ԱՄՀ-ի եւ բանկի ղեկավարների տարեկան խորհրդակցության առիթով, որը տեղի է ունենում այդ քաղաքում: Հիշեցնենք, որ ընդդիմախոսների վրա կոշիկ նետելու մշակույթը ձեւավորվեց Իրաքում՝ լրագրող Մունթազեր ազ-Զեյդիի կողմից, ով առաջինը որոշեց ի նշան բողոքի կոշիկ նետել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա: Դրա համար նա դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, բայց շուտով ազատ արձակվեց՝ հարուստ մարդ դարձած: Իսկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վրա այս տարի կոշիկ նետած Ջիմշերու Չապնաձեն եռօրյա դատավարությունից հետո դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

No comments: