Thursday, October 1, 2009

Անկախության տոնը Թեհրանում

Երեկ, երեկոյան, Թեհրանի «Արարատ» մարզավանի շրջափակում, ՀՀ դեսպանությունը Սեպտեմբերի 21-ի առիթով կազմակերպել էր հատուկ ձեռնարկ, ուր ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և իր գլխավորած պատվիրակությունը: Օրվա առիթով խոսելով ԱԺ Նախագահը շնորհավորեց Սեպտեմբերի 21-ը և իր խոսքը ավարտեց շեշտելով, որ Ղարաբաղի հարցը և Ցեղասպանությունը սակարկման արռարկա չեն դառնալու: Անկախության օրվա առիթով կազմակերպված ձեռնարկին հրավիրված էին ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, ԻԻՀ պետական դեմքեր, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, զինվորական, մշակութային, տնտեսական կցորդներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, միությունների և մամուլի պատասխանատուներ:

No comments: