Tert.am. 1-10-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Թուրքիան «թարմացնում» է իր հարաբերությունները աշխարհի հետ: Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան կշարունակի բանակցությունները Հայաստանի հետ՝ հարաբերությունները բարելավելու նպատակով:
Հեռուստատեսությամբ Թուրքիայի ժողովրդին ուղղված իր պաշտոնական ուղերձում Էրդողանը հայտարարել է, որ նախաստորագրված Արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի միջև խնդիրները կարգավորելու ազդանշան է:«Այդ Արձանագրությունները ուժի մեջ կմտնեն, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի դրանք: Մենք կշարունակենք կարգավորել երկու երկրների միջև խնդիրները` տեղափոխելով մեր հարաբերությունները բարեկամական հունի մեջ»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Միևնույն ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը չի անտեսի Ադրբեջանի շահերը Հայաստանի հետ բանակցություններում:
«Հավատացած եմ, որ այս գործընթացը լավ ավարտ կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի համար, իսկ այս «մեռյալ» հարցը արմատախիլ կլինի պատմության էջերից»,- նշել է Էրդողանը` հավելելով, որ «այսուհետ մենք նույնպես կշարունակենք պահպանել մեր առաջնահերթությունները և կատարել պարտականությունները, ինչպես նաև կշարունակենք խաղաղ ու բարեկամական քայլեր իրականացնել»:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment