«Այսօր» 1-10-2009- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանը անդրադարձավ Վրաստանում ՀՀ քաղաքացիների հանդեպ կամայականություններին և նշեց, որ Վրաստանում ձերբակալում են այն հայ քաղաքացիներին, ովքեր լինում են Աբխազիայում:
«Ի՞նչ իրավունքով», - հարցրեց Տեր-Գուլանյանը և հավելեց, որ Վրաստանը կարող է իր քաղաքացիներին ձերբակալել, բայց ինչո՞ւ է ձերբակալում հայերին:
Բանախոսը հիշեցրեց նաև, թե ինչ է կատարվում Նոյեմբերյանի շրջանում, երբ վրացիները թաքնվում են, որսում հայկական գյուղի բնակիչներին և անհայտ ուղությամբ տանում:
«Չի կարելի այսպիսի անվստահելի հարևանի վրա հույս դնել, ինչպես վրացիներն են», - ասաց Մ. Տեր-Գուլանյանը և ընդգծեց, որ Վրաստանի միջոցով արտաքին աշխարհ դուրս գալու համար վրացիները «և բարոյական իմաստով, և գների իմաստով մեզ ճնշում են»:
Մ. Տեր-Գուլանյանը կարևորեց Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում այլընտրանքային ճանապարհը, քանի որր «ամենօրյա են վրացական կողմից հայերի հանդեպ ճնշումները»:
Բանախոսի կարծիքով` պետք չէ վախենալ «թուրքական էժան ապրանքներից»: «Թող էժան առնեն, չէ՞ որ Վրաստանից նույն ապրանքները բերվում են Հայաստան ավելի բարձր գներով», - ընդգծեց նա:
«Ավելի շատ վախեցնել ժողովրդին, քան իրականում վախենալու բան կա, չեմ համարում բարոյական», - շեշտեց Տեր-Գուլանյանը:
Thursday, October 1, 2009
«Չի կարելի այսպիսի անվստահելի հարևանի վրա հույս դնել»
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment