News.am. 15-10-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա անմիջականորեն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո «չափազանց կարեւոր իրադարձություն է»: Ինչպես հայտնում է Yeni Safak պարբերականը, Գյուլն ասել է, թե Հայաստանն ու Թուրքիան այսօր «պատմություն չեն գրում, այլ կերտում են այն»:
Նրա խոսքերով, Երեւանի հետ հարաբերություններում սառույցն աստիճանաբար հալչում է, բայց մեկ օրում չի կարող անհետանալ: «Հայ-թուրքական հարաբերություններում վերջին երկու տարում նշանակալի ճանապարհ ենք անցել, եւ մենք միասին աշխատում ենք, որ այդ գործընթացը ետ չշեղվի»,- ասել է Գյուլը: նա ընդգծել է, թե «չափազանց կարեւոր է ողջ տարածաշրջանն ընդգրկող համագործակցության մթնոլորտ ստեղծել»:
Բացի այդ, Թուրքիայի նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջընթացի հասնելու կարեւորությունը: «Այսօր այդ խնդիրը քննարկվում է ամենաբարձր մակարդակով: Մեկ տարի առաջ դեռ նման բան չկար: Կարեւոր է, որ այդ հարցը կարեւոր տեղ է զբաղեցնում աշխարհի օրակարգում»,- ասել է Գյուլը եւ հավելել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մեծ ջանքեր են գործադրում կարգավորման համար: Թուրքիան իր հերթին «ի գիտություն է ընդունում բոլոր կարծիքները, բայց անձամբ է զբաղվում այդ հարցով»:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment