News.am. 15-10-2009- Թուրքական Բուրսա քաղաքում անհայտ անձինք քարեր են նետել հայ լրագրողներին տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ: Երջանիկ պատահականությամբ, հայկական պատվիրակության անդամները, որ գտնվել են ավտոբուսում, չեն տուժել: Բացի այդ, ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, թուրք մարզասերները սուլել են հայկական հիմնը, որ հնչել է Հայաստան-Թուրքիա խաղի սկզբին:
Ի դեպ, դաշտում, այդուհանդերձ նկատվել են ադրբեջանական դրոշներ: Գործակալության տվյալներով՝ դրանք վաճառվել են մարզադաշտի մուտքի մոտ հատը 20 դոլարով: Մարզադաշտի մոտ ինքնաբուխ ակցիա է իրականացվել հայկական հավաքականի գալու դեմ:
Նշենք, որ այս պահին ընթանում է Հայաստան-Թուրքիա խաղի 2-րդ խաղակեսը, թուրքերը հաղթում են 2:0 հաշվով:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment