«Լրագիր» 14-10-2009- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Թուրքիա-Հայաստան հանդիպումից հետո մեկնաբանություններ է տվել լրագրողներին: Նալբանդյանի խոսքով, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով եկել էր Բուրսա հատուկ դիտելու Հայաստան-Թուրքիա հանդիպումը, ասել է, որ ընդհանրապես ֆուտբոլի խաղերը միշտ մեծ սպորտային իրադարձություն են, բայց ինչպես փորձը ցույց տվեց` ֆուտբոլը կարող է լինել ոչ միայն իրադարձություն սպորտի իմաստով այլ նաև այլ կարևոր հնչողություն ստանա, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ, երբ կայացավ Հայաստան-Թուրքիա խաղը Երևանում, որը փաստորեն սկիզբ է հանդիսացել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Թուրքիայի նախագահ Գյուլը ասել է, որ եթե Հայաստանի նախագահ Սարգսյանը իրեն չհրավիրեր մեկ տարի առաջ ֆուտբոլի խաղին, արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այս առաջընթացը կունենար այս մեկ տարվա ընթացքում: Այսօրվա խաղն էլ լավ առիթ էր երկու նախագահներին հանդիպելու և հետադարձ հայացքով նայելու, թե այս մեկ տարվա ընթացքւմ ինչ կատարվեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման իմաստով և նաև ինչ պետք է անել հատկապես չորս օր առաջ ստորագրված արձանագրություններից հետո, որպեսզի դրանք շուտափույթ կյանքի կոչվեն, առաջին հերթին վավերացվեն և իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների միջև, ասել է Էդվարդ Նալբանդյանը: Սա կբացի այն փակ դուռը, որը երկար տարիներ երկու երկրներին, ժողովուրդներին բաժանել էր իրարից և հնարավորություն կտա հիմքեր դնել հարաբերությունների զարգացման համար երկու երկրների միջև: Սրա մասին էին զրույցները, որ կայացել են այսօր երկու նախագաների միջև: Սերժ Սարդսյանի պատվին տրվել է նաև ընթրիք նախագահ Գյուլի կողմից: Այս կապակցությամբ Անկարայից հատուկ բերվել էին ուտեստներ, որը պատրաստել էր Գյուլի կինը: Այս ժեստով նախագահ Գյուլը ցանկացել էր հատուկ ջերմություն հաղորդել Հայաստանի նախագահի ընդունելությանը: Ֆուտբոլային հանդիպումը կարևոր իրադարձություն եղավ ոչ միայն սպորտի, այլև երկկողմ հարաբերությունների զարգացման իմաստով, ասել է Նալբանդյանը:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment