Thursday, October 15, 2009

Թուրքիայի հավաքականը կրկին հաղթում է 2:0 հաշվով

Tert.am. 15-10-2009- Բուրսայում ավարտվեց Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև հանդիպումը, որը ֆուտբոլային առումով գուցե կարևոր չէր, սակայն գտնվում էր ուշադրության կենտրոնում իր քաղաքական ուղղվածության համար: Ինչպես և այս թիմերի առաջին հանդիպումը, այն ավարտվեց 2:0 հաշվով հօգուտ թուրքերի, բայց պատմության մեջ խաղը կմնա միանգամայն այլ պատճառով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը համատեղ ճաշից հետո այցելեցին ստադիոն, որտեղ արդեն գտնվում էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Բուրսայի ժամանակով 20:50-ին, իսկ Երևանի ժամանակով 22:50-ին երկու երկրների հավաքականները դուրս եկան խաղադաշտ: Բուրսայի ստադիոնը լեցուն էր, երկրպագուները ոչ մի վայրկյան չէին լռում, սուլում էին, աղմկում: Խաղից առաջ կազմակերպիչները երկինք բաց թողեցին աղավնիների: Հայաստանի Հանրապետության օրհներգի ժամանակ մարզադաշտը սուլում էր, իսկ ադրբեջանական մի քանի դրոշ մեր թղթակիցն ամեն դեպքում նկատեց: Խաղը մարզական առումով շատ արագ ավարտվեց: Թուրքիայի հավաքականը 17-րդ րոպեին բացեց հաշիվը Հալիլ Ալթինթոփի գլխի հարվածի շնորհիվ, իսկ 28-րդ րոպեին Սերվետ Չեթինը կրկնապատկեց այն: Չնայած 34-րդ րոպեին թուրքերը 10 հոգով մնացին` երկրոդ դեղինն ու կարմիր քարտ վաստակեց Չեյհունը, պարզ էր, որ մեր թիմին դժվար նէ լինելու: ՏՂաները պատվախնդիր ֆուտբոլ խաղացին երկրորդ խաղակեսում, պահեր կային երկու դարպասների մոտ, սակայն հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման վերջ: Երկու թիմերն էլ անհաջող հանդես եկան ընտրական փուլում` չկարողանալով պայքարել աշխարհի առաջնության ուղեգրի համար, սակայն այս թիմերի խաղերը պատմության մեջ մտան որպես ֆուտբոլային դիվանագիտության սկիզբ և շարունակություն:

No comments: