7Օր- 14-10-2009- Թուրքական «Հուրիեթ»-ի հաշվարկներով՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը և մինչև տարեվերջ հայ-թուրքական սահմանի բացումը տարածաշրջանային առևտրային կյանքում մեծ փոփոխությունների կբերի։ «Բրյուսելում գործող հայ-թուրքական գործնական խորհրդի համանախագահ Քեն Սոյակը նշել է», որ բավական ժամանակ է, ինչ Վրաստանը որպես տարանցիկ ուղի է օգտագործվում Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրափոխանակության համար, և առևտրաշրջանառության ծավալը կազմում է մոտ 150 մլն դոլար։ Սահմանի բացման դեպքում այս ցուցիչը կհասնի 500 մլն-ի։
Պարբերականի փոխանցմամբ՝ սահմանի բացումը նոր հնարավորություն կընձեռի թուրքական տեքստիլարդյունաբերական ապրանքների համար, որոնք Հայաստանի միջոցով կարող են ռուսական շուկա մուտք գործել։ Առայժմ ռուսական շուկան դժվարամատչելի է, սակայն հայ-ռուսական ազատ առևտրաշրջանառության համաձայնագիրը կարող է հեշտացնել այս գործընթացը թուրք արդյունաբերողների համար։ Հոդվածագիրը գրում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առարկայական շահույթ կբերի նաև զբոսաշրջության բնագավառում, քանի որ բազմաթիվ սփյուռքահայեր կցանկանան տեսնել իրենց պատմական հողերը։
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment