Monday, October 19, 2009

Թուրքիայի մեջլիսում` խմբակային սեքսի սկանդալ

«ԱՅՍՕՐ», 19-10-2009- Թուրքական «Սոնսայֆա» (Sonsayfa) լրատվական կայքը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի խորհրդարանի նախկին աշխատակից Իզզեթ Օզդեմը, ով հետագայում ձերբակալվել և տուգանվել է, հայտարարել է, որ մեջլիսի շենքում մարդիկ զբաղվել են խմբակային սեքսով: «Որոշ ղեկավար անձինք և նրանց մտերիմները հավաքարարների հետ ճաշարանում խմբակային սեքս են արել: Ընդ որում` հավաքարարների նկատմամբ ճնշում են գործադրել և ստիպել մտնել սեռական հարաբերությունների մեջ»: Ըստ «Սոնսայֆա»-ի, կատարվածի կապակցությամբ արդեն հետաքննություն է սկսվել: Մեջլիսի բարձրաստիճան մի ներկայացուցիչ էլ հայտնել է, որ խնդրի առնչությամբ հետազոտություններ են սկսվել: Օզդեմը նաև հայտնել է, որ խմբակային սեռական ակտով զբաղվողներից ոմանք հեռացվել են աշխատանքից: Որոշներնին էլ հաջողվել է պահպանել աշխատանքը: «Որոշ ղեկավարներ, թաքցրել են այս ամոթալի իրողությունը` իրենց մտերիմների աշխատանքը պահպանելու նպատակով, և հիմա մեղադրվում են դրա համար»,- ասել է Օզդեմը:

No comments: