Tert.am. 19-10-2009- «Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը միանշանակ է. հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից, մեր հայրենակիցները պետք է վերադառնան հայրենի օջախներ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Ալիևի խոսքերով, Ադրբեջանի այսօրվա տնտեսությունը չի կարելի համեմատել Հայաստանի տնտեսության հետ:
«Մենք նրանց բոլոր տեսանկյուններից գերազանցում ենք: Մենք շատ լայն քաղաքական հնարավորություններ ունենք, մեր միջազգային դիրքերն ուժեղ են, իսկ տնտեսական ներուժը մի քանի անգամ բարձր է: Ինչ վերաբերվում է ռազմական ուժին, ապա, ևս մեկ անգամ կցանկանայի նշել, որ ադրբեջանական բանակն հանդիսանում է տարածաշրջանի ամենահզոր բանակը: Մենք էլ ավելի ենք ընդյալնում մեր ռազմական հզորությունը: Ճիշտ է՝ դա մեծ միջոցներ է պահանջում: Սակայն մենք պետք է դա անենք, քանի որ ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռևս չի ավարտվել: Ավարտվել է միայն դրա առաջին փուլը»,- նշել է Իլհամ Ալիևը:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment