Aysor.am. 20.10.2009- Թուրքիան Ռուսաստանին թույլ է տվել երկրաբանահետախուզական աշխատանքներ սկսել Սև ծովում` «Հարավային հոսք» գազամուղի շինարարության նպատակով:
Ինչպես գրում է «Վեդոմոստի» պարբերականը, այդ մասին հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Աբդուլլահ Գյուլը, մասնավորապես, ասել է, որ հաշվի առնելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները` «Թուրքիայի կառավարության կողմից ընդունվել են բոլոր անհրաժեշտ որոշումները` թույլատրելու երկրաբանահետախուզական աշխատանքները Սև ծովի` բացառապես Թուրքիայի տնտեսական գոտում` ելնելով «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրականացման շահերից»:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» նախագծի արժեքը 25 մլրդ եվրո է, գազամուղի տարեկան թողունակությունը` 63 մլրդ խ/մ:«Հարավային հոսքը» Նովոռոսիյսկից անցնելու է Սև ծովով` դեպի բուլղարական Վառնա նավահանգիստ: Այնհուհետև, ճյուղավորվելով 2 մասի, գազամուղը կհասնի Իտալիա և Ավստրիա:
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment