/PanARMENIAN.Net/ 19.10.2009- «Մենք դեռ հավատում ենք Թուրքիայի իշխանությունների մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը սահմանների չբացման խոստումներին: Բայց ընդհանուր պատկերը, որը հիմա տիրում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված համաձայնագրերի շուրջ` ստիպում է մեզ կասկածամտորեն վերաբերվել այդ հայտարարություններին», - հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Հասիմ Մոլլազադեն:
Նրա խոսքերով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրերի ստորագրումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը փոխեց իր դիրքորոշումը եւ դարձավ ավելի ոչ կառուցողական: «Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մենք միշտ կողմ ենք հանդես եկել մեր տարածաշրջանում խաղաղության ու հանգստության համար եւ բոլորից շատ ենք հետաքրքրված կոնֆլիկտի շուտափույթ լուծման մեջ եւ եթե ԵԱՀԿ Մինսկի Խմբի երկրներից մեկը պատրաստ է ներդնել իր ջանքերը այս խնդրի լուխման մեջ, ապա մենք միայն ողջունում ենք դա», - ասել է նա:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հետագա հարաբերություններին` Մոլլազադեն ասել է, որ դրանք կմնան ռազմավարական, միգուցե, պետք է մի կողմ դնել այս հարաբերությունների էմոցիոնալ մասը եւ վարել ավելի պրագմատիկ քաղաքականություն: «Ի դեպ, պրագմատիզմը պետք է առկա լինի նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Այս կապակցությամբ մենք պետք է ուժեղացնենք մեր դիվանագիտությունը եւ տարբեր ուղղություններում լինենք ավելի ակտիվ»: Այս մասին հաղորդում է 1news.az ործակալությունը:
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment