«Այսօր» 15-10-2009- Ինչպես հաղորդում է «Մեր Տունն Իսրայելն է» կուսակցության պաշտոնական կայքը, Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Իսրայելում Թուրքիայի դեսպանին կանչել է բացատրություններ տալու «հակաիսրայելական սերիալի» կապակցությամբ:
Բանն այն է, որ թուրքիայի TRT1 պետական հեռուստաընկերությունը սկսել է Գազայի հատվածում իսրաելական ագրեսիան ներկայացնող սերիալի ցուցադրությունը: «Էյռիլիկ» («Բաժանում») տեսաժապավենում ներկայացված է սիրո մի պատմություն` Գազայի վրա Թել-Ավիվի հարձակման ժամանակ:
Փոխնախագահ, արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը կանչել է Իսրայելում Թուրքիայի դեսպանի պաշտոնակատարին, որպեսզի նա բացատրություններ ներկայացնի` Թուրքիայի պետական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հակաիսրայելական սերիալի կապակցությամբ:
Իսրայելի արտգործնախարարը նշել է, որ սերիալի ցուցադրությունը հանդիսանում է Իսրայելի հանդեպ բացահայտ սադրանք, որ կատարվել է պետության հովանու ներքո: Արտգործնախարարը նաև հավելել է, որ նման սերիալը, որը ոչ մի առնչություն չունի իրականության հետ և ներկայացնում է ՑԱԽԱԼ-ի զինվորներին որպես մարդասպաններ, չէր կարող ցուցադրվել նույնիսկ թշնամի երկրի հեռուստատեսությամբ, ինչ խոսք կարող էր գնալ մի երկրի մասին , որի հետ Իսրայելը պահպանում է սերտ դիվանագիտական հարաբերություններ:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment