Aysor.am. 16-10-2009- Իսպանիյաի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն` պաշտոնական այցով Իսրայելում գտնվելիս,ասել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատացման գլխավոր մեղավորը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին է: Այս մասին տեղեկացնում է Նյուս ռու-ն:
Խոսե Լուիս Սապատերոյի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դժգոհություն է հայտնել, որ Թուրքիային Եվրամիություն ընդունելու մերժումը այդ երկրին տանում է դեպի իսլամացում և «չարիքի» հետ մերձեցմանը:
Սապատերոն, ի պատասխան, նշել է, որ Ֆրանսիայի նախագահն է գլխավոր խոչընդոտը` Թուրքիայի Եվրամիությանը անդամագրվելու համար: Իսպանիայի վարչապետի խոսքերով, Սարկոզին պատրաստ չէ ընդունել թուրքերին:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment