Tert.am. 16-10-2009- Այսօր Բոսնիա և Հերցեգովինա մեկնելուց առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերությունների խնդրին` նշելով, որ «ցավոք սրտի, Գազայի հատվածում գրոհները ուժեղ հարված հասցրեցին Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերին` մասնավորապես, իսրայելա-սիրիական բանակցություններին, որոնցում միջնորդ է հանդիսնաւոմ Թուրքիան»:
Միևնույն ժամանակ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև առկա է վաստահության մթնոլորտ` ավելացնելով, որ Թուրքիան երբեք լարված քաղաքական հարաբերությունների կողմնակից չի եղել, հաղորդում է Անադոլու գործակալությունը:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment