«Լրագիր» 14-10-2009- Երեկ աշխարի 2010 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում ընտրական հինգերորդ խմբում Բուրսա քաղաքի Աթաթուրք մարզադաշտում տեղի է ունենցել Թուրքիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանը, ինչպես մեկ տարի առաջ Երևանում, կրկին պարտություն է կրել 0-2 հաշվով:
Խաղից առաջ և ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջադեպեր: Մարզադաշտին մոտենալիս մի խումբ թուրք երկրպագուներ քարեր են նետել հայ լրագրողներին տեղափոխող ավտոբուսի վրա: Խաղից առաջ Բուրսայի քաղաքապետը նշել էր, որ ոչ մի ադրբեջանական դրոշ չի թույլատրվելու խաղադաշտ մտցնել, սակայն ժամանակ առ ժամանակ Թուրքիայի դրոշի հետ երկրպագուները թափահարել են նաև Ադրբեջանի դրոշը: Խաղի ընթացքում մարզադաշտի անվտանգության մարմինները պահանջել են հայ լրագրողներին հատկացված նստատեղերից հանել Հայաստանի դրոշը, պատճառաբանելով իբր մամուլի համար հատկացված տեղերում արգելվում է դրոշների օգտագործումը: Նույնը սակայն չէր զգուշացվում թուրք լրագրողներին: Հայ լրագրող-երկրպագուները չեն կատարել անվտանգության մարմինների պահանջը:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment