Thursday, October 15, 2009

Սերժ Սարգսյանը Բուրսայում խոսել է Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մասին

News.am. 15-10-2009- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որ նախօրեին այցով գտնվում էր թուրքական Բուրսա քաղաքում, ձեռնպահ է մնացել ղարաբաղյան հակամարտությունից խոսելուց, երբ նրա գործընկեր Աբդուլա Գյուլն ընդգծում էր "Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջընթացի փնտրտուքի նշանակությունն ու անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մեծ ջանքեր են գործադրում կարգավորման համար: Աղբյուրը նշում է, որ Սերժ Սարգսյանը դիվանագիտորեն հրաժարվել է մեկնաբանել այդ թեման: Միեւնույն ժամանակ նա անդրադարձել է Սփյուռքի հետ փոխգործակցության խնդրին, որը, չնայած հարաբերությունների կարգավորման ընդունված կուրսին, Թուրքիայից պահանջում է ճանաչել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը: Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ի թղթակիցը, Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները Բուրսայում հնարավորություն են ունեցել շփվել եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հենց ցեղասպանությունը սեփական աչքերով տեսածների հետնորդներն են: Մինչ 1912թ.-ը Բուրսայի նահանգում բնակվել է 82 հազար հայ, որոնցից միայն 10 հազարը բնակվել է նահանգի մայրաքաղաքում, իսկ հայկական թեմը գտնվել է Սեթբասիի շրջանում:

No comments: