Panorama.am 10-10-2009- Թուրքական իշխանությունները սկսել են ընդլայնել գրաքննության սահմաններն ինտերնետում և արգելափակել մուտքը մի շարք կայքէջեր: Այս մասին հայտնում է «Միգնյուզ»-ը /MIGnews.com/:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին արգելափակվել էր մուտքը YouTube, երբ այդ կայքէջում հայտնվել էր երկու տեսահոլովակ Քեմալ Աթաթուրքի վերաբերյալ: Նախորդ ամիս փակվել են գեյերի մասին պատմող երկու կայքէջեր, իսկ դրանց սեփականատերերը մեղադրվել են անբարոյականության քարոզչության մեջ:
Կայքերի փակման վերաբերյալ օրենքն ընդունվել է 2007-ին, որի նպատակը համարվում է պոռնոգրաֆիայի քարոզչության և տարածման արգելումը, հենց այս պատճառաբանությամբ էլ փակվում են նաև այլ կայքէջեր, որոնք զուրկ են պոռնոգրաֆիկ բովանդակությունից:
Օրենքի դրույթների համաձայն, ստեղծվել է հեռահաղորդակցական վարչություն, որոն առանց դատարանի իրավասու է փակել տվյալ կայքէջը: Նախորդ տարվա ընթացքում վարչությունը փակել է հազարից ավելի կայքէջեր, իսկ այս տարվա ընթացքում` 2600: Թուրքերը համարում են, որ գտել են ինտերնետում վերահսկողության իրականացման հարմար դեղատոմսը: Թուրքերը նույնիսկ դա առաջարկել են ԵՄ-ին, սակայն վերջինս զգուշավորություն է ցուցաբերում թուրքական նախաձեռնության վերաբերյալ մեկնաբանություններ անելուց:
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment