Tert.am. 10-10-2009- Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է. պաշտոնական Բաքուն չի միջամտում հարաբերություններին, որոնք հաստատվում կամ կարող են հաստատվել այլ երկրների միջև: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ազեր Թաջ»-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Միաժամանակ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կբացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո: «Եթե հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն նախքան ԼՂ հակամարտության կարգավորումը, ապա Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում կարող է ավելի խստանալ: Հայաստանը կփորձի դա ներկայացնել որպես սեփական քաղաքական և դիվանագիտական հաջողություն և, հավանաբար, ավելի կոշտ ու անընդունելի դիրքորոշում կզբաղեցնի բանակցային գործընթացում»,- հայտարարել է Ալիևը:
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment