Thursday, October 15, 2009

Իրավապահները չեն փորձել կարգի հրավիրել օրինախախտներին

Panorama.am 15-10-2009- Արդեն պարզվել են հայ լրագրողների ավտոբուսներից մեկի վրա հարձակման մանրամասները: Անկեղծ ասած` թվում էր, թե հարձակման հեղինակներն ադրբեջանական դրոշներով մարզադաշտ մուտք գործել ցանկացողներն են, սակայն հետագայում պարզվեց, որ նրանք Թուրքիայի դրոշներ են ծածանել և անվտանգության մարմինների ներկայացուցիչների հետևից քարեր են շպրտել ավտոբուսի վրա: Վերջիններս, սակայն, որևէ կերպ չեն փորձել կանխել իրադարձությունների նման ընթացքը: Եթե երկրպագուների պահվածքն ինչ-որ կերպ կարելի է բացատրել, անհասկանալի է, թե ինչու իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոչինչ չեն ձեռնարկել` ավտոբուսի վրա հարձակման փորձը կանխելու համար: Հիշեցնենք, որ հանդիպման նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել էր, թե իրենք հայերին կդիմավորեն և կուղեկցեն` հավատարիմ թուրք ժողովրդի հյուրասիրության ոգուն: Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքին, ապա նշենք, որ առաջին խաղակեսից հետո Թուրքիայի հավաքականը հաղթում է 2:0 հաշվով: 28-րդ րոպեին Սերվեթ Չեթինը կրկնապատկեց հաշիվը: Նշենք նաև, որ դաշտի տերերը խաղում են 10 հոգով: 35-րդ րոպեին Սեյհում Գյուլսելամը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից:

No comments: