Sunday, October 11, 2009

Եվրահանձնաժողովը ողջունում է Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը

/PanARMENIAN.Net/ 10.10.2009 - Եվրահանձնաժողովը ողջունում է Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ: «Հայ-թուրքական համաձայանագիրը կխթանի Հարավային Կովկասի երկրների զարգացումը»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, հաղորդում է m&g: «Արձանագրությունների ստորագրումը վերահաստատում է Հայաստանի եւ Թուրքիայի` էջը թերթելու եւ նոր ապագա կառուցելու ցանկությունը»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդները: Հայտարարության մեջ ասվում է, որ Հանձնաժողովը սպասում է արձանագրությունների հաստատմանը «ժամանակացույցի համաձայն եւ առանց որեւէ նախապայմանի»:

No comments: