Monday, October 19, 2009

ԳՅՈՒԼ. ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՏԱՐԱԾՔ ԳՐԱՎԵԼԸ

«Լրագիր» 19-10-2009 - Ֆրանիսական L’Express պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կագավորելու ժամանակ Թուրքիան իր մտքում չի ունեցել Եվրոպան: Ամեն ինչ արվել է հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության: Ըստ Գյուլի, Թուրքիայի վրա ոչ մի արտաքին ճնշում չի գործադրվել այս ընթացքում: Գյուլը նշել է, որ չի համարում, որ այս արձանագրությունները, որ սառեցնում են Ղարաբաղի հարցը, Թուրքիայի կողմից զիջում կարող են համարվել: “Այն որ երկիրը տիրացել է մեկ այլ երկրի տարածքներին, անընդունելի է: Այսպիսով, նրանք պետք է բանակցեն այս կապակցությամբ”, ասել է Գյուլը:

No comments: