«Ադրբեջանը մեր եղբայրն է, մեր շահիդները հանգչում են այնտեղ մեր հողի վրա, և ոչ ոք չի կարող բաժանել մեր ժողովուրդներին։ Նրանք, ովքեր կփորձեն բաժանել մեր ժողովրդին, թուրքական և ադրբեջանական կողմից հակահարված կստանան»,–«CNNTurk»–ին ասել է Թուրքիայի արգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
-Ղարաբաղյան խնդիրը Թուրքիայի քաղաքականության համար շարունակում է մնալ առաջնային, և ես ցանկանում եմ հավաստիացնել Ադրբեջանի ժողովրդին, որ այն, ինչ մենք անում ենք, Ադրբեջանի օգտին է։ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները համեմատելի չեն այլ հարաբերությունների հետ, այդ պատճառով մենք կներդնենք բոլոր ջանքերը ղարաբաղյան խնդրի լուծման համար։ Դեռ երեկ նախագահ Աբդուլլա Գյուլը նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկում էր ղարաբաղյան հարցը, և մենք հուսով ենք, որ այն շուտով կլուծվի,- նշել է նա։
Ըստ «1news.az»-ի
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment