Thursday, October 1, 2009

Թուրքիան Հայաստանի հետ խաղին կպատրաստվի Հոլանդիայում

Tert.am- 30-92009- Այսօր հայտնի է դարձել, որ Թուրքիայի ազգային հավաքականը կնախապատրաստվի Բելգիայի ու Հայաստանի հետ հանդիպումներին հոլանդական Վենլո քաղաքի շրջակայքում, Տեգելեն գյուղում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը։ Հիշեցնենք, որ, այս հանդիպումները կկայանան, համապատասխանաբար, հոկտեմբերի 10-ին և 14-ին։ Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի ազգային ընտրանին կմեկնի Վենլո, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Հոկտեմբերի 9-ին Ֆատիհ Թերիմի թիմը ավտոբուսով կշարժվի դեպի Բրյուսել, որտեղ էլ հաջորդ օրը կմրցի Բելգիայի հավաքականի հետ։ Հոկտեմբերի 11-ի առավոտյան հատուկ չվերթով Թուրքիայի հավաքականը Բրյուսելից կմեկնի Բուրսա, որտեղ էլ իր վերջին հանդիպումը կանցկացնի Աշխարհի 2010 թվականի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ։

No comments: