Saturday, October 10, 2009

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը բացառում է անակնկալները հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ

News.am 9-10-2009- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն չի կասկածում, որ հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում կստորագրվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ նախաստորագրված երկու արձանագրություններ,- հաղորդում է թուրքական «Զաման»-ը։ Այս մասին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է հունգար իր գործընկեր Պետեր Բալաշի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ վերջինիս Թուրքիա կատարած այցի կապակցությամբ։ «Դուք շատ շուտով այդ հարցի կապակցությամբ հայտարարություն կստանաք Շվեյցարիայից։ Մեր կողմից ոչ մի կասկած չկա փաստաթղթերի ստորագրման արարողության հարցում։ Եվ ուշադրություն մի դարձրեք Սփյուռքի բողոքի ձայնին, ամեն բան ընթանում է նախանշված ծրագրով։ Մեզ համար այդ հարցում բացառվում է որեւէ անակնկալ»,- հայտարարել է Դավութօղլուն։ Aram Karabedian,Web Արամ Կարապետյան. «Ստորագրեցին, բերեցին, հաստատեցին, իմացե՛ք, հետևից գալու է Լեռնային Ղարաբաղը»

No comments: