Tert.am. 9-10-2009- «Ես չեմ ուզում ամբողջ մեղքը բարդել ներկա իշխանությունների վրա։ Մադրիդյան սկզբունքները Քոչարյանի և Օսկանյանի ծնունդն են։ Նրանք են հռչակել այս ամենը»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը։
Նա խոսել է հայ–թուրքական նախաստորագրված Արձանագրությունների մասին՝ շեշտելով, որ այդ փաստաթղթերում հայ–թուրքական կարգավորման հետ «Ղարաբաղի հարցը զուգահեռ է ընթանում» ու դրա մեղավորը 1998 թ–ից հետո իշխանության եկած ղեկավարությունն է։
Ըստ Փափազյանի՝ ԼՂՀ խնդիրը միշտ առկա է եղել հայ–թուրքական կարգավորման հարցում, իսկ ներկա փաստաթղթերում ԼՂՀ խնդիրն ուղղակի առկա է։
Նախկին արտգործնախարարը պնդել է, թե հայ–թուրքական Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն միայն Ղարաբաղի հարցում որոշակի առաջընթաց լինելու դեպքում, իսկ որոշակի առաջընթացը նշանակում է հայկական զորքերի դուրսբերումը Ղարաբաղի 5 շրջաններից։
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment