«ԱԶԳ», 15-10-2009- «Ազգ»-ը հոկտեմբերի 13-ի համարում գրել էր, որ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովը ձեռագիր նամակ է ուղարկել Նալբանդյանին` հորդորելով նրան համաձայնել ստորագրմանը` առանց ելույթների: Հիշեցնենք, որ այս մասին տեղեկացրել էր Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթ «Ռոսիյսկայա գազետան»: Բայց ահա երեկ ռուսական Regnum լրատվական գործակալությունը հերքել է այս տեղեկությունը` հենվելով ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ ունեցած հարցազրույցի վրա: Իսկ Քոչարյանն ասել է. «Այն, թե ԶԼՄ-ների մեկնաբանմամբ, Լավրովը Նալբանդյանին է դիմել անունով, մոտ է իրականությանը, քանի որ երկու նախարարները մտերիմ կապերի մեջ են: Իհարկե, Ռուսաստանը մեծ դեր ունի հայ-թուրքական հաշտեցման գործընթացում, սակայն նման ձեռագիր նամակ հայկական կողմը չի ստացել»:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment