Thursday, October 15, 2009

Բուրսայում ընդլայնված ձեւաչափով ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը

/PanARMENIAN.Net/ 14.10.2009 Ներկա պահին Բուրսայում` «Almira» հյուրանոցում, ընդլայնված ձեւաչափով ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Բուրսայից, հանդիպմանը ներկա են ՀՀ եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն: Հյուրանոցի շենքի դիմաց բողոքի ոչ մի ցույց տեղի չի ունեցել, ընդհակառակը, ՀՀ նախագահին ծափահարություններով են դիմավորել: Քաղաքում անվտանգության բարձր միջոցներ են ձեռնարկվել: Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը Հայաստանի նախագահի պատվին ճաշ կտա, որից հետո կկազմակերպի ընդունելություն: Խաղից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

No comments: