/PanARMENIAN.Net/ 09.10.2009 - Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությունը պետք է տեղի ունենար նախքան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների նախաստորագրումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը: «Տեղի ունեցած բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ Սփյուռքի հայերը քնած չեն»,- նկատել է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը:
Խոսելով Հայաստանի հանրության արձագանքի մասին` Վահան Փափազյանը նշել է, որ օրեցօր այն ավելի կտրուկ եւ բուռն է դառնում: «Հայաստանում շատերը չեն ցանկանում հավատալ այն ամենին, ինչ լինելու է եւ արդեն տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերություններում»,- ավելացրել է նա: Փափազյանի խոսքով, երկրում դժգոհության ալիք է բարձրանալու, եւ պարզ կդառնա, թե արդյոք հայ ժողովուրդն ինքնապահպանության բնազդ ունի, թե ոչ:
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment