Saturday, October 10, 2009

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸՙ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

«ԱԶԳ», 09-10-2009- ԱրմԱր-ի փոխանցմամբՙ Եվրոխորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջը քննարկումներ են ընթացել: Եվրոխորհրդարանի պատգամավոր Բրոքը Թուրքիային խորհուրդ է տվել հետեւել Գերմանիայի օրինակին եւ քաղաքական կամք ցուցաբերելով, կանգնել պատմության դեմ հանդիման: Նիստի խոսնակ Հիլդա Թզչոբալան հայտարարել է, որ եթե Հայաստանի եւ Թուրքայի միջեւ ստորագրվեն արձանագրությունները, ապա իմաստավորված կլինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ֆրանսիացի խորհրդարանական Ժան-Մարի Ջավադանն էլ ասել է, որ Թուրքիայից նման արարք չպետք է սպասել, ճիշտ կլինի բացել արխիվներն ու սկսել քննարկումները: Ըստ նրա հնարավոր է, որ այդ դեպքում Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկված հրեա Ռալֆ Ջորդանոն էլ առաջարկել է Թուրքիայիՙ Եվրոմիության անդամակցության գործընթացում որպես կարեւոր նախապայման ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ավելին, Ստամբուլը Կոստանդնոպոլիս անվանած Ջորդանոյին ներկաները հոտնկայս ծափահարել են: Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը Եվրոմիությունը հրապարակելու է հոկտեմբերի 14-ին: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: