Sunday, October 11, 2009

Թուրքական կողմի ելույթում անընդունելի կետեր կային, ՀՀ ԱԳՆ

Tert.am- 11-10-2009- Բանավոր ելույթների թուրքական կողմի նախագծում բավական անընդունելի կետեր կային հայկական կողմի համար և բանակացությունների արդյունքում դրանք դուրս մնացին: Ցյուրիխում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով հայ-թուրքական Արձանագրությունների ուշացման իրողությունը` հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշել է, որ այսօրվա Արձանագրությունների ստորագրումը կարևոր ու շրջադարձային քայլ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Բալայանը ասել է, որ հայկական կոմը գնահատում է միջազգային հանրության աջակցությունն այս գործընթացում: Հիշեցնենք, որ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման արարողությունը պետք է կայանար հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 20:00-ին, սակայն կողմերի անհամաձայնության պատճառով արարողությունը հետաձգվեց ավելի քան երեք ժամով:

No comments: