/PanARMENIAN.Net/ 19.10.2009 - «Արարատ» գիտառազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի հոկտեմբերի 7-ին ներկայացրած հայցն ընդդեմ Կովկասի ինստիտուտի, կքննարկվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի Վերաքննիչ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը: Նրա խոսքերով դատավարության օրը դեռեւս նշանակված չէ:
Ինչպես հաղորդել են Կովկասի ինստիտուտում, ինստիտուտը ոչ մի դատարանից ծանուցում չի ստացել:
«Արարատ» գիտառազմավարական հետազոտությունների կենտրոնը հայցով դիմել էր դատարան Կովկասի ինստիտուտի դեմ, մեղադրելով վերջինիս Հայոց ցեղասպանության ժխտման համար:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment