News.am,16-10-2009- Թուրքական մամուլն այսօր արձագանքել է այն իրադարձությանը, երբ թուրք պաշտոնյաները փորձել էին խոչընդոտել հայկական եռագույնի ծածանումը լրագրողների համար նախատեսված տրիբունայում: Թուրքական ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուների հետ բանակցություններից հետո՝ NEWS.am-ի թղթակցին հաջողվել էր թույլտվություն ստանալ լրագրողների համար նախատեսված տրիբունայում հայկական դրոշը ծածանելու համար։
Թուրքական Sonsayfa կայքէջի փոխանցմամբ՝ հայ լրագրողները ԶԼՄ-ների համար նախատեսված տրիբունայում պարզել էին Հայաստանի դրոշը եւ բարձրաձայն երկրպագում էին Հայաստանի հավաքականին։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուները նախազգուշացրել էին հայ լրագրողներին, որ այդ տրիբունայում չի կարել դրոշ պարզել, սակայն հայ լրագրողները պնդել էին, որ իրենք եկել են հայկական հավաքականին աջակցելու եւ ամեն դեպքում շարունակելու են դրոշը պարզել եւ երկրպագել հայկական հավաքականին։
Թուրքական Bianet կայքէջը տեղեկացնում է, որ լրագրողական տրիբունայում նստած հայ լրագրողները օգտագործել են հայկական դրոշ՝ ինչը առաջացրել է թուրքերի դժգոհությունը, որոնք պահանջել են թաքցնել դրոշը։ Սակայն որոշակի անհարթությունից հետո հայկական դրոշը շարունակվել է ծածանվել։
Թուրքական գորշ գայլերի թերթը համարվող Yenicag թերթը հայտնում է, որ Հայաստանից եկած լրագրողները խաղի ընթացքում լրագրողների համար նախատեսված տրիբունայում բացել են հայկական դրոշներ։ Հայ լրագրողները հայտնեցին, որ իրենք եկել են իրենց հավաքականին աջակցելու եւ շարունակելու են պարզել հայկական դրոշը։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի զգուշացումներին, որ արգելվում է լրագրողական տրիբունայում դրոշ բարձրացնել՝ հայ լրագրողները ուշադրություն չդարձրին:
Նույն բովանդակությունն ունեն թուրքական Dunyagazetesi թերթի հրապարակումը, Haber1 կայքէջի տված տեղեկությունը, ինչպես նաեւ մի շարք այլ թերթերի եւ լրատվական կայքերի հրապարակումները։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիա-Հայաստան խաղի ընթացքում հայ լրագրողները պարզել էին հայկական դրոշ։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուները ստիպել էին, որ հայ լրագրողները թաքցնեն հայկական դրոշը, քանի, որ լրատվամիջոցների համար նախատեսված տրիբունայում դրոշ չի թույլատրվում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներից մեկը եւս մոտեցել եւ փորձել էր ստիպել, որ հայ լրագրողները թաքցնեն հայկական դրոշը։ Սակայն նրանք հրաժարվել էին կատարել այդ անհիմն պահանջները, քանի որ մի քանի տասնյակ հազար թուրքական դրոշի եւ մի քանի տասնյակ ադրբեջանական դրոշի կողքին՝ գոնե մեկ հայկական դրոշ պետք է ծածանվեր։ NEWS.am-ի թղթակցի կողմից Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուի հետ տարված լարված բանակցություններից հետո՝ թույլատրվել էր օգտագործել ցանկացած քանակությամբ եւ ցանկացած չափերի հայկական դրոշ։
Friday, October 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment