A1+ 19-10-2009- Դերասան Ազատ Գասպարյանը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, եթե չկան նախապայմաններ:
Սակայն ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց. «Արդեն հասկանալի է, որ կան նախապայմաններ, որ առաջարկում են մեզ համաձայնվել Արցախի եւ Ցեղասպանության հարցում: Ոչ, ոչ, ոչ: Ես կարծեմ այդ մասին մի տեղ արդեն կարդացել եմ: Եվ հետո, այնքան պայմանագրեր են ստորագրվել ու կյանքի չեն կոչվել... Սակայն, ցավոք, մեր դեմ որքան ստորագրվել են պայմանագրեր, ուժի մեջ են մտել: Հիշենք Կարսի, Սեւրի պայմանագրերը»:
Ազատ Գասպարյանը երբեք չի հավատացել թուրքերի հետ դիվանագիտական հարաբերություններին: Ըստ նրա' պատճառն այն է, որ մենք չունենք դիվանագիտական դպրոց, որ նստի թուրքի հետ մի սեղանի շուրջ: «Այ եթե ունենայինք Լորիս Մելիքով, Միքայել Նալբանդյան, դա արդեն ուրիշ, սակայն այսօր չունենք նման անձինք,- ասաց նա' ավելացնելով,-Ես դաշնակցական չեմ, բայց ինչ ասեմ, դա է ցանկությունս: Ախր, եթե նախապայման է, ապա պահանջատերը մենք պետք է լինենք. ինչպե՞ս կարելի է մեր առջեւ պահանջ ու պայման դնել, այդքանը ես չեմ հասկանում: Այն էլ հայի՞ առջեւ»:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment