«Լրագիր» 19-10-2009 - Հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումներին հասարակության գնահատականներին Մամուլի ազգային ակումբում այսօր անդրադարձել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
Նա անդրադարձել է երկրում տիրող փակ տեղեկատվական փուչիկին, որը պայթեց նախաստորագրված արձանագրությունների ստորագրումից հետո միայն: “Ժողովրդի հիմնական դժգոհությունները կապած էին ոչ մի իֆորմացիայի չտիրապետելու հետ: Թացն ու չորը պետք է չխառնել: Մեկ-երկու շաբաթ անց արտգործնախարարն ու իշխանական այլ օղակներ սկսեցին բացատրություններ տալ և բացել որոշակի փակագծեր, բայց դա շատ ուշ եղավ: Երկրորդ կարևոր հանգամանքը սփյուռքն էր, որի կարծիքը, եթե լսելու էինք, պետք է շուտ անեինք: Մինչև այսօր էլ մեր ժողովրդի համար պարզ չէ, թե ինչու ենք նման զիջումների գնում: Առաջին դրույթը ասում է. “Կողմերը որոշեցին բացել ընդհանուր սահմանը”, բայց մի՞թե մենք էինք փակել: Երևանի շուրջ 1000 բնակչի միջև անցկացված մեր հարցումները ցույց են տալիս, որ հայերը դեմ են ոչ այնքան պայմանագրի ստորագրմանը, որքան սահմանների բացմանը: Գոյություն ունի հասարակական ընկալման իներցիա, և դա մի տարում կամ մեկ ամսում հանելը դժվար լինի”, ասել է Գեւորգ Պողոսյանը:
Նրա խոսքով, դեռ 2001-ին Հայաստանում և Թուրքիայում անցկացրած հետզոտություները արձանագրեցին, որ հայերը և թուրքերը միանգամայն տարբեր պատկերացում ունեն միմյանց մասին: Շատերի համար բաց սահման ասվածն անհասկանալի է: Ամեն տարի ավելի քան 30-40 հազար հայեր իրենց ամառային հանգիստն են անցկացնում հենց թուրքական հանգստավայրերում. ինչ է, չե՞ն թողնում, թե վիզան է խնդիր: Այդպիսի մարդկանց համար սահմանները միշտ էլ բաց են եղել, այժմ խոսքը ֆիզիկականի մասին է:
Գևորգ Պողոսյանը հայ-թուրքական դիվանագիտական այս քայլի մեջ նկատում է նաև մեզ` հայերիս համար նվաաստացուցիչ կետեր, քիչ չեն նաև ռիսկերը: “Տնտեսական վերլուծական կենտրոնները վկայում են որ, 30 տոկոսով իջնելու են բեռնափոխադրումների գները , իսկ հետաքրքիր է, որեւէ մեկը հաշվե՞լ է 16 տարի շրջափակման մեջ գտնվելով որքան վնաս է հասցվել մեր երկրին և մեր տնտեսությանը:
ԴԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment