Monday, October 19, 2009

Լեռնային Ղարաբաղում հրաժարվում են գրանցել «Եհովայի վկաներին»

News.am.19-10-2009- «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչները դատական հայց են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր պետռեգիստրի դեմ, որը մերժել է գրանցել աղանդը։ Գործով դատական վճիռը կհայտարարվի հոկտեմբերի 28-ին։ Մինչդեռ դատարանի շենքի առջեւ, որտեղ ընթացել է գործի դատավարությունը, հավաքվել են մի խումբ երիտասարդներ, որոնք կրում են Լեռնային Ղարաբաղում աղանդի գործունեությունը դատապարտող պաստառներ։ Ավելի վաղ աղանդի անդամներից մեկը ազատազրկվել է զինվորական ծառայությունից խուսափելու համար։

No comments: