/PanARMENIAN.Net/ 08.10.2009 - Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրն առաջացավ այն պահից, երբ այդ հարցը գերակա դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, ՀՀ իշխանությունները պետք է սատարեն Սփյուռքին Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում: Նա նաեւ ասել է, որ Հայ-թուրքական արձանագրությունների պատմական հարցերով ենթահանձնաժողով ստեղծելու մասին կետը կասկածների տեղիք է տալիս:
Արզումանյանը գտնում է նաեւ, որ հայ-թուրքական սահմանն անհրաժեշտ է բացել` նշելով, որ «այսօրվա քաղաքակիրթ աշխարհում նորմալ չէ փակ սահման ունենալը»:
Սակայն, ըստ Արզումանյանի, բաց սահման ունենալու համար բոլորովին էլ պարտադիր չէ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մեկը մյուսի հետ կապ չունի:
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment